Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին | shantnews.am

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց, աշխատանքային իրավունքների, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ, թեև մի շարք ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են հետևողական և շարունակական աշխատանք։

Պաշտպանն անդրադարձել է նաև Հայաստանում առկա ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային համագործակցության դերը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն