Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին | factor.am

Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին | factor.am

factor.am Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին հայտնել է հուլիսի լույս 15-ի գիշերը Սև ծովում 20 նավերի վրա հարձակման մասին: Վերջին տասը օրերի ընթացքում նրա ստորաբաժանման հարձակումները հիմնականում կենտրոնացել են Ազովի ծովի վրա, որտեղ վնասվել է հարյուրից ավելի ռուսական նավ, գրում է The Insider-ը։

Հարձակման թիրախում են հայտնվել 17 նավթային լցանավ, երկու գազային լցանավ և մեկ քարշակ։ Բրովդին սովորաբար հրապարակում է հարվածների տեսահաստատումը, բայց այս անգամ նա խոստացել է պաշտոնական զեկույցը տեսանյութով հրապարակել ավելի ուշ։

Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը հրապարակում է ափամերձ տեսախցիկներից ստացված տեսանյութը։ Կադրերում երևում են լույսի շողեր բաց ծովում։

«Մենք կարող ենք հաստատել, որ հարված է հասցվել առնվազն 7 լցանավի, և ոչ միայն»,- գրում են հեղինակները։

Բրովդին այս գործողությունն անվանում է «МоЛоЧКа»՝ «МОсква Ляже Через Крим» (Մոսկվան կընկնի Ղրիմով)։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն