Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ | factor.am

Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե նախկինի պես կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնագիր կնքել Ուկրաինայում պատերազմը շուտափույթ դադարեցնելու համար՝ չնայած շարունակվող հարձակումներին և որոշ նշաններին, որ Մոսկվան կարող է սրել հակամարտությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ նա պատրաստ է համաձայնագիր կնքել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ իր զրույցների մասին հարցին։

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ ՌԴ նախագահը մերժում է Կիևի հետ խաղաղ բանակցությունների կոչերը և, ամենայն հավանականությամբ, կսրի հակամարտությունը, որն արդեն հինգերորդ տարին է  ընթանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն