Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը | factor.am

Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը | factor.am

factor.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի  ԱԳ  նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուլիսի 16-ից 17-ն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ նախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն