azatutyun.am Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ առավոտյան ժամը 7-ի դրությամբ զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Վիրավորների թվում երեխա կա։
Հարվածներ են գրանցվել Կիևի Դառնիցկի և Սվյատոշինսկի շրջաններում, որտեղ հրդեհներ են բռնկվել պահեստային և վարչական շենքերում։ Թե ինչ է պահվել պահեստներում, արտակարգ ծառայությունը չի հստակեցրել։
Հուլիսի սկզբից ռուսական ուժերը մի քանի լայնածավալ հրթիռային և անօդաչու հարձակում են իրականացրել Կիևի ուղղությամբ։