arm.sputniknews.ru ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Առաջ անցնելով՝ ուզում եմ ասել, որ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռևս առջևում ունենք երկու փաստաթուղթ` բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Այժմ աշխատում ենք այս փաստաթղթերի վրա»,– կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը, որը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում կկարողանա առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ։
«TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Այս ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ` Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը՝ բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա երկարացնելու գործակցությունը ևս 50 տարով, և այդ դեպքում կապահովվի, որ ՀՀ–ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,– մանրամասնեց Միրզոյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում