tert.am Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա: Այս մասին Reuters-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Այս շաբաթ Շուշի քաղաքում անցկացվող ֆորումի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը բարձր է գնահատել երկրների առաջընթացը դեպի խաղաղություն, ներառյալ աճող ուղղակի շփումները և երկկողմ առևտուրը։
«Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ, այն իրականություն է»,- ասել է նա հարցազրույցում՝ մատնանշելով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մատակարարումների ավելացումը։
Չնայած առաջընթացին՝ նա նշել է, որ Բաքուն պահպանում է իր դիրքորոշումը Հայաստանի սահմանադրության վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում