Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ | armenpress.am

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը, և Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։

Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հուլիսի 16–17-ին Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ։

«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել պահանջված աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Նախատեսվում է, որ նա կհանդիպի և կբանակցի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն