Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան | armenpress.am

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան | armenpress.am

armenpress.am Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը Սևծովյան տարածաշրջան։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի նկատմամբ հարձակումներին, ինչպես նաև ցանկացած գործողության, որը վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով՝ Թուրքիայի միջնորդությամբ։

Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիան համաձայնել է ստանձնել Սև ծովում անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի ղեկավարումը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ արդեն ձեռք է բերվել փոխըմբռնում դաշնակիցների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն