ԺԱՏԿ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք քարոզող անձանց նկատմամբ | hetq.am

ԺԱՏԿ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք քարոզող անձանց նկատմամբ | hetq.am

hetq.am Հուլիսի 15-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու այլ երկրների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ կոչ անելով թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր համակարգված կերպով ատելության խոսք են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների դեմ։

Նամակում նշվում է հինգ անձի մասին՝ Ռոման Բաղդասարյան, Արամ Ավետիսյան, Անիտա Հարությունյան, Թաթուլ Ասիլյան և Արա Ներսիսյանը, որոնց հանրային հայտարարությունները և առցանց գործունեությունը ներառել են մարդատյաց հռետորաբանություն, կոլեկտիվ պիտակավորում և փախստականների սոցիալական մեկուսացման կոչեր։

ԺԱՏԿ-ը նշում է, որ այս անձինք ընտրվել են արձանագրված դեպքերի ավելի լայն շրջանակից՝ հաշվի առնելով նրանց հռետորաբանության առանձնապես ծայրահեղ բնույթը, հանրային լսարանի մեծությունը և այն դերը, որ նրանք ունեցել են բռնի տեղահանված բնակչության նկատմամբ թշնամանքի սրման գործում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն