Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։
Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։