Մոսկվան ռուս-ուկրաինական բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ չի տեսնում. Պեսկով | armenpress.am

Մոսկվան ռուս-ուկրաինական բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ չի տեսնում. Պեսկով | armenpress.am

armenpress.am Մոսկվան առայժմ չի տեսնում ռուս-ուկրաինական բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցային գործընթացն արագ վերսկսելու հեռանկարներ առայժմ չկան, մենք դրանք չենք արձանագրում», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է բանակցությունների:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլ ասուլիսում հայտարարել էր, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով՝ Թուրքիայի միջնորդությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն