Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը | armenpress.am

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին քննարկել են Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի, այդ թվում` որպես ԵՄ նախագահողի, միջև համագործակցության հնարավորություններին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը` Համաժողովի քաղաքական արդյունքներն առավել ամրապնդելու և կենսաբազմազանության միջազգային օրակարգի առաջմղմանը նպաստելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն