Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է | aravot.am

Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Տավուշի մարզով անցնող Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3կմ երկարությամբ հատվածում (կմ42+100(40+606)-կմ51+900) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն