Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ | 1lurer.am

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ | 1lurer.am

1lurer.am  Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել ավարտել ռազմական գործողությունները և վերսկսել վիճահարույց հարցերի լուծման շուրջ բանակցությունները:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հակամարտությունն անհրաժեշտ է լուծել բանակցությունների սեղանի շուրջ:

«Պակիստանը կշարունակի կողմերին կոչ անել դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրին համապատասխան»,- նշել են Պակիստանի ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օր է՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն