Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար | armenpress.am

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում ունեցած անփոխարինելի դերակատարման համար։

«Առիթն օգտագործելով՝ կրկին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության առաջմղման գործում Ձեր անփոխարինելի դերակատարման համար։ Ձեր առաջնորդությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք»,- գրել է Ադրբեջանի նախագահը X-ի իր էջում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն