armenpress.am Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա պակիստանցի գործընկեր Իսհաք Դարը Շանհայում կայացած բանակցությունների ընթացքում կոչ են արել ԱՄՆ-ին ու Իրանին հրադադար հաստատել և վերսկսել երկխոսությունը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Վան Ին կոչ է արել բոլոր կողմերին կատարել իրենց պարտավորությունները և հետևել հրադադարի մասին փոխըմբռնման հուշագրին։
Xinhua-ի տեղեկացմամբ՝ Դարը Չինաստանում է գտնվում՝ մասնակցելու առաջիկա Արհեստական բանականության համաշխարհային համաժողովին։ Նախատեսվում է նաև, որ նա Պակիստանի կառավարության անունից կստորագրի Արհեստական բանականության համաշխարհային համագործակցության կազմակերպության (WAICO) ստեղծման մասին համաձայնագիր։
Միացյալ Նահանգները հուլիսի 17-ի առավոտյան ընդլայնել է Իրանի դեմ ավիահարվածները՝ թիրախավորելով կամուրջներ, օդանավակայան, երկաթուղային կայարան։ Երկրում զոհեր են գրանցվել։ Իր հերթին, Իրանը նոր հրթիռային հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրի ուղղությամբ։
Հունիսին կնքված ժամանակավոր հրադադարը խափանվել է, և տարածաշրջանում արդեն վեց օր է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։