arm.sputniknews.ru Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով՝ վարչական մասի աշխատակիցներին թույլ է տալիս ներս մտնել, գույքագրում է իրականացվում։
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ կոմբինատում ստուգումներ են արվում։
«Քննչական մարմինները, ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ստուգումներ են իրականացնում: Ենթադրում եմ, որ ապրանքային մնացորդի ստուգումներ են կատարում»,- ասել էր Խաչատրյանը։