Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները | factor.am

Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները | factor.am

factor.am Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ժամանած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարները նախ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն, այնուհետև տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Քննարկումը կկենտրոնանա ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։ Բանակցություններից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն