«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ | arm.sputniknews.ru

«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ: Աշխատակիցները պահանջում են, որ քննիչ Վազգեն Բադալյանը հանդիպի իրենց հետ ու պատասխանի հարցերից գլխավորին՝ ինչ է լինելու ձեռնարկության ճակատագիրը։

«Էս մարդիկ իրենց աշխատավարձն են ուզում։ Արդեն հացի խնդիր ունենք։ Բադալյանն է կապարակնքել դռները, հիմա պահանջում ենք, որ իջնի, խոսի մեզ հետ»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցները խնդրում են ոստիկաններին, որ իրենց թույլ տան գնալ քննչական կոմիտե (ՔԿ-ն, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նույն շենքում են. խմբ.), սակայն ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Երկար փորձերից հետո աշխատակիցներից մեկը քննիչը կարողացավ զանգահարել քննիչին։

Այն պահին, երբ քննիչը լսեց, որ իր հետ զրուցում են հեռախոսի բարձրախոսով՝ նշեց, նպատակահարմար չի համարում այս ձևաչափով խոսել, հրաժարվեց իջնել բողոքող աշխատակիցների հետ հանդիպման և անջատեց հեռախոսը։

«Մեզ ոչ մեկ, ոնց հասկանում եմ, բանի տեղ չի դնում, շարքային քաղաքացին ու՞մ է պետք․․․ Մարդիկ ախր ուրիշ բան չեն ուզում, ուզում են իրենց արդար քրտինքով աշխատածը ստանալ»,- զրույցից հետո ասաց «Մուլտի սթոունի» աշխատակիցը։

Գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն տևական ժամանակ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են: «Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցները, «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, ինչպես նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխտակիցները ակցիաներ էին իրականցնում՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:

Կապարակնքել են նաև «Օլիմպավան»-ի, «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին: Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն