Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը | factor.am

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը | factor.am

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ գործընկերության շարունակական զարգացումը։

«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան–ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն