Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են. փաստաբան | news.am

Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են. փաստաբան | news.am

news.am Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ  ՊԵԿ-ի ու քննչականի աշխատակիցների  կողմից ստուգողական աշխատանքներ  են կատարվում։

«Հուսով եմ, որ այս աշխատանքներից հետո հավանաբար կոնյակի գործարանի աշխատանքն այլևս չի խաթարվի, այն բնականոն կաշխատի, որովհետեւ իրավական հիմնավորում չկա, որ այն պետք է կապարակնքվի եւ չաշխատի», – ասաց նա։

Գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են: «Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցները, «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, ինչպես նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխտակիցները ակցիաներ էին իրականցնում՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:

Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Կապարակնքել են նաև «Օլիմպավան»-ի, «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին: Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն