Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին | armenpress.am

Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին | armenpress.am

armenpress.am Քուվեյթի էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 17-ին Իրանը հարվածել է էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանի , որի հետևանքով կայանին լայնածավալ վնաս է հասցվել։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Նշվում է, որ Քուվեյթում խմելու ջրի 90%-ը ստացվում է ջրի աղազերծման շնորհիվ, և այդ գործընթացի ցանկացած խափանում կարող է մեծ վտանգ ներկայացնել կյանքի համար։

Գերատեսչությունը նշել է, որ իրանական հարվածից հետո կայանում հրդեհ է բռնկվել, և վնասվել են էլեկտրաէներգիայի արտադրության մեծ թվով բլոկներ։

Հրդեհը մարվել է, աշխատանքներ են տարվում վնասը գնահատելու և կայանի գործունեությունը վերսկսելու ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին։ Թեհրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանային երկրներում ամերիկյան օբյեկտները թիրախավորելու մասին։ Իրանում ավելի ուշ թարմացրել են ամերիկյան հարվածների զոհերի թիվը՝ նշելով, որ այն հասել է 8-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն