azatutyun.am Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտնել է, որ նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով։ Այդ մասին հայտնում են Index-ը և Economx-ը։
Մադյարը չի բացահայտել գործի մանրամասները։ Նրա խոսքով՝ չի ցանկանում ազդել հետաքննության ընթացքի վրա և եզրակացություններ անել, քանի որ գործը ներառում է բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող գաղտնի նյութեր։
2026թ. մարտին լրատվամիջոցները հրապարակել էին 2024-ի օգոստոսին տեղի ունեցած՝ Սիյարտոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրյալ հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Դրանում ՌԴ ԱԳ նախարարն իր հունգարացի գործընկերոջը խնդրում էր աջակցել ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովի քրոջ՝ Գուլբախոր Իսմայիլովայի անունը Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելու գործընթացին։
Յոթ ամիս անց Եվրամիությունը նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկեց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում