Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով | arm.sputniknews.ru

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց 3–ամսյա տնային կալանքով` 15 մլն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցմամբ։ Այդ մասին որոշումն այսօր հապարակեց ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։

Դատարանը տեղեկացրեց, որ տնային կալանքի ժամանակահատվածում Ղուկասյանին արգելվում են նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, արգելվում է օգտվել հաղորդակցության մյուս ձևերից, այդ թվում` փոստային առաքումներից։ Նրան արգելվում է նաև շփումներ ունենալ այլ անձանց հետ, հյուրեր ընդունել։ Ղուկասյանը կարող է շփվել միայն իր ընտանիքի անդամների և փաստաբանների հետ։

Մինչ այդ դատախազները միջնորդել էին 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։

Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը դատարանին առաջարկել էր կալանքի այլընտրանքային միջոց` կա՛մ 10–15 մլն դրամ գրավ, կամ վարչական հսկողություն` համակցված գրավով, կա՛մ տնային կալանք։

Վարդան Ղուկասյանն իր խոսքում նշել էր, որ հանրային–քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում ոչ մի անգամ դատվածություն չի ունեցել։

Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 7–ին` ժամը 13։00–ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն