armenpress.am Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Հանդիպումը կայացել է Շանհայում, որտեղ անցկացվում է Արհեստական բանականությանը նվիրված համաշխարհային համաժողովը:
Համաժողովի շրջանակում Սի Ծինփինը հանդիպել է նաև Ղազախստանի, Կամբոջայի, Թաիլանդի ղեկավարների հետ։
Հուլիսի 16-ին 29 երկրի ներկայացուցիչներ ստորագրել են համաձայնագիր Արհեստական բանականության բնագավառում համագործակցության համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին: