Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան | factor.am

Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան | factor.am

factor.am Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին Factor.am-ին ասաց Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, որից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում Թովմասյանն իրավունք ուներ գանգատ ներկայացնելու ՄԻԵԴ, ինչը, փաստորեն, արել է։

Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն