Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը | 1lurer.am

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը | 1lurer.am

1lurer.am Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում` հայտնել է Թուրքիայի իշխանական Sabah թերթը՝ փոխանցում է ErmeniHaber-ը։

Նշվում է, որ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ 077-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային համակարգում:

Գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան / Թուրքիա»:

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա մոտ 335-350 մլն դոլար է։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն