«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C». Լևոն Ազիզյան | shantnews.am

«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ։

Ուզբեկստան
Բուզաուբայ՝ +48.7°C

Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C

Ղրղզստան
Ջանի Ջեր՝ +43.7°C

Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։

Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C

Ղազախստան
Արիս՝ +46.6°C
Բականաս՝ +43.4°C

Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։

Թուրքմենստան +47.8°C
Տաջիկստան +45.0°C

Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն