ԱՄՆ-ն շարունակել է հարվածները Իրանին, Թեհրանը սպառնում է «լայնածավալ գործողություններով» | azatutyun.am

ԱՄՆ-ն շարունակել է հարվածները Իրանին, Թեհրանը սպառնում է «լայնածավալ գործողություններով» | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ի հարվածները Իրանի դեմ հուլիսի 18-ի վաղ առավոտյան ընդլայնվեցին՝ Հորմուզի նեղուցից հասնելով Իրանի կենտրոնական և հարավային շրջանների բազմաթիվ վայրեր։ Դրանք իրականացվել են նաև կործանիչ ինքնաթիռների կիրառմամբ: Իրանն էլ շարունակել է հարվածներ հասցնել Պարսից ծոցի դաշնակիցներին:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը «յոթերորդ անընդմեջ գիշերն իրականացրել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Հարվածները նպատակ ունեն շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»:

Մոտ վեցուկես ժամ անց՝ Իրանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարձակումների այդ փուլն ավարտվել է։

Հաղորդվում է, որ ԱՄՆ ուժերը «հարվածներ են հասցրել վերահսկման և հետախուզական կայաններին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին, ստորգետնյա զենքի պահեստներին և ծովային կարողություններին։ ԱՄՆ-ի ուժերը կիրառել են կործանիչ ինքնաթիռներ, օդային անօդաչու սարքեր»։

Այս հայտարարությունները հնչեցին այն ժամանակ, երբ տեղեկություններ էին տարածվում, որ Հորմուզի ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարել է՝ կապված ԱՄՆ-ի ուժերի կողմից իրականացված մի շարք գործողությունների և իրանական կողմի կողմից արձակված հրթիռների հետ։

Հուլիսի 18-ին Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են ԱՄՆ ուժերի կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների մասին՝ այդ թվում կործանիչ ինքնաթիռների կիրառմամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն