Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները | shantnews.am

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.

«Հարգելի՛ բաժանորդներ,

Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

Այս պահին Ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն