azatutyun.am Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը այսօր Բեյրութից մեկնել է Վաշինգտոն, որտեղ, ինչպես ակնկալվում է, կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Լիբանանի նախագահի գրասենյակը՝ Իտալիայում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ավարտից հետո։
Նախագահ Աունը «մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացնի Լիբանանում տիրող իրավիճակի և հրադադարի ամրապնդման ուղիների վերաբերյալ», հատկապես՝ Լիբանանի հարավում, ինչպես նաև «Իսրայելի կողմից զբաղեցրած լիբանանյան տարածքներից դուրս գալու» հարցի շուրջ, հայտնել է նախագահի գրասենյակը։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։