ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի կազմակերպչական ու բովանդակային հարցեր | shantnews.am

ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած աշխատանքային խմբի մասնակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։

Քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնակցությունը համաժողովի «կանաչ» և «կապույտ» գոտիներում։

«Կանաչ» գոտում Տեսչական մարմինը կներկայացնի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական պետական վերահսկողության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումները, իսկ «կապույտ» գոտում կկազմակերպի երկկողմ ու բազմակողմ թեմատիկ քննարկումներ ու հանդիպումներ՝ ներկայացնելով Հայաստանի բնապահպանական վերահսկողական համակարգի փորձն ու իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքը՝ հստակեցնելով ներգրավված կառույցների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները՝ համաժողովի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն