azatutyun.am Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցող Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը մեկնել է Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնել է Լավրովի գրասենյակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չոե Սոն Հուին Լավրովի հրավերով «պաշտոնական այցով հուլիսի 18-ին կժամանի Ռուսաստանի Դաշնություն»:
Փհենյանն ու Մոսկվան ամրապնդել են իրենց կապերը 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Երկու երկրները ռազմական փոխօգնության պայմանագիր են ստորագրել 2024 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Փհենյան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում