Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող 199 անձ | azatutyun.am

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող 199 անձ | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ երկրի տարբեր շրջաններում ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 199 մարդ։

«ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ 30 նահանգում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է 199 կասկածյալ», – հայտնել է նախարարությունը՝ օգտագործելով «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման մեկ այլ անվանումը։ Գործողություններ են իրականացվել նաև Ստամբուլում և Անկարայում։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվածներին ներկայացված մեղադրանքների թվում են «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցելը, սոցիալական ցանցերում խմբավորման քարոզչական նյութեր տարածելը, ինչպես նաև միջնորդների կամ, այսպես կոչված, «բարեգործական» կազմակերպությունների միջոցով խմբավորմանը ֆինանսավորելը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն