shantnews.am Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է չմեկնել ԱՄՆ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին: Նա վախենում է, որ իր ներկայությունը կարող է անհաջողություն բերել Արգենտինայի ազգային հավաքականին: Այս մասին հայտնում է El Universal-ը։
Միլեյը մտադիր է հանդիպմանը հետևել Օլիվոս քաղաքում գտնվող իր նստավայրից, քանի որ մրցաշարի ողջ ընթացքում վարվել է հենց այդպես, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը յոթ անընդմեջ հաղթանակ է տարել։
«Ես կշարունակեմ խաղերը դիտել Օլիվոսից՝ ինչպես անում էի առաջին իսկ օրվանից։ Այո, դա սնահավատություն է։ Բացի դրանից, ես հիմա անընդհատ բաճկոն եմ կրում. Շվեյցարիայի հետ խաղի ժամանակ հանեցի այն, և նրանք մեզ գոլ խփեցին։ Նորից հագա և այդ օրվանից էլ չեմ հանում», – հայտարարել է նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում