Իրանում հունիսի 27-ից հետո առնվազն 50 մարդ է զոհվել ամերիկյան հարվածներից | armenpress.am

Իրանում հունիսի 27-ից հետո առնվազն 50 մարդ է զոհվել ամերիկյան հարվածներից | armenpress.am

armenpress.am Իրանում առնվազն 50 մարդ զոհվել է, ավելի քան 500-ը վիրավորվել են վերջին երեք շաբաթում երկրի տարածքին ԱՄՆ զինուժի հասցրած հարվածների հետևանքով։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հոսեյն Քերմանպուրին։

Նա տեղեկացրել է, որ զոհվածների թվում են 5 կին և մինչև 18 տարեկան երկու դեռահաս։ Վիրավորվել են 32 կին և 18 երեխա։

Դեռևս հուլիսի 17-ին նախարարությունը հայտնել էր 38 զոհի և առնվազն 400 վիրավորի մասին։

Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին այս տարվա փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտն ազդարարող հուշագիր։ Սակայն հուլիսի 8-ից ԱՄՆ զինված ուժերը հարձակումներ են իրականացնում Իրանի տարածքին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշում է, որ այդ կերպ պատասխանում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ձեռնարկած գործողություններին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն