news.am Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խախտումը ևս մեկ անգամ ապացուցել է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը, հաղորդել է Tasnim-ը։
«Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների բազմակի խախտումը ևս մեկ անգամ բոլորին ապացուցեց, թե որքան անարժեք և անվավեր է Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, և որ ահաբեկումն ու բարբարոսությունն ամերիկյան գաղափարախոսության ու գործունեության անբաժանելի մասն են։
Այսօր Մեծ Սատանան կրկին ցույց տվեց իր իսկական դեմքը։ Նրա նոր հանցագործություններն ու խոստումների խախտումները Ամերիկայի ստախոս և նենգ բնույթի ևս մեկ ապացույցն են», – նշել է Խամենեին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում