«Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»․ անգլիացիները 6-4 հաշվով հաղթեցին և վերադառնում տուն բրոնզե մեդալով

«Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»․ անգլիացիները 6-4 հաշվով հաղթեցին և վերադառնում են տուն բրոնզե մեդալով

«Ֆրանսիան տխուր է, Դեշամը՝ ավերված»: Անգլիան 6-4 հաշվով ջախջախեց Ֆրանսիայի հավաքականին՝ գրավելով 3-րդ տեղը այս Մունդիալում։

Որքան էլ մեզ փորձում էին համոզել, որ բրոնզե մեդալի համար պայքարը լինելու է պարզապես «գնդակ, ուդառ, գոլ», անգլիացիներն ու ֆրանսիացիները խելագար գոլառատ ու դիտարժան խաղ ապահովեցին։

Առաջին խաղակեսն ավարտվեց անգլիացիների 4 անպատասխան գնդակով: Դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական 3-րդ և 46-րդ րոպեներին, աչքի ընկան նաև Դեկլան Ռայսը և Էզրի Կոստան։

Երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեները ֆրանսիացիների քամբեքի րոպեներն էին։ 48-րդ րոպեին այս մունդիալի 9-րդ գոլը և այս խաղում ֆրանսիացիների առաջին գոլը հեղինակեց Կիլիան Մբապեն, ապա 54-րդ րոպեին գոլ հեղինակեց Բարկոլան։ Արդեն 66-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց՝ խփելով այս Մունդիալի 10-րդ գոլը, և թվում էր, թե թիմերի համար մոտ է լրացուցիչ ժամանակը։

Բայց 87-րդ րոպեին անգլիացիները 11-մետրանոց վաստակեցին, որը փայլուն իրացրեց Սական՝ հեթթրիկ գրանցելով իր հաշվին։ Հաշիվը արդեն 5-3 էր։

Խաղավարտին մնացել է 0 րոպե, մրցավարն ավելացրել է 7 րոպե․ «քաջերը չեն հանձնվում»․ 90+6-րդ րոպեին Դեմբելեն կրճատում է հաշվի տարբերությունը՝ հույս ներշնչելով, որ գալիք 1 րոպեում Ֆրանսիան կարող է հավասարեցնել հաշիվը։

Սակայն, անգլիացիները այսօր դաշտ չէին մտել «տակտիկական նահանջ»-ի համար․ Բելինգեմը 90+8-րդ րոպեին խփած գոլով դրեց խաղի վերջակետը։

Այսպիսով՝ Մունդիալի պատմության մեջ առաջին անգամ Անգլիան բրոնզե մեդալ է նվաճում։ Անգլիան ԱԱ-ում հաղթել է 1966 թվականին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն