shantnews.am Վաշինգտոնի վարչակազմի կողմից Կանադայի հասցեին ուղղված քննադատությունը երկրում անտառային հրդեհների վերաբերյալ անընդունելի է, և ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեցնեն սպառնալիքներ հնչեցնելը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի Օնտարիո նահանգի նահանգապետ Դուգ Ֆորդը։
Նա ընդգծել է, որ «(ԱՄՆ) վարչակազմի կողմից արված հայտարարությունները բացարձակապես անընդունելի են»։ «Ես շատ եմ ցավում, որ ԱՄՆ վարչակազմը և Կոնգրեսի անդամները նամակներ են ուղարկում, մեղադրում են մեզ և այլն», – ասել է Ֆորդը։ Նա նշել է, որ Կանադան նախկինում ԱՄՆ-ին օգնություն է ցուցաբերել անտառային հրդեհների մարման գործում։ «Դա այն է, ինչ անում են հարևանները, այնպես չէ՞։ Մի շտապեք սպառնալիքներ և քննադատություններ հնչեցնել», – հավելել է Ֆորդը։
«Ես առաջարկ ունեմ նախագահ (ԱՄՆ) Թրամփին. ինչո՞ւ չեք վերացնում փափուկ փայտանյութի մաքսատուրքերը։ Որովհետև շենքերի շինարարության մեջ օգտագործվող փայտանյութի 33%-ը գալիս է Կանադայից», – հավելել է Ֆորդը։ Նա ասել է, որ մաքսատուրքերի նվազեցումը կօգնի կանադական իշխանություններին «լուծել հրդեհների կանխարգելման և մարման հարցում նրանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ»։ Օնտարիոն Կանադայի այն նահանգներից մեկն է, որն այժմ անտառային հրդեհների ամենածանր իրավիճակն է ապրում։
Հուլիսի 17-ին Թրամփը սպառնացել է Կանադային բարձրացնել մաքսատուրքերը անտառային հրդեհների պատճառով, որոնց ծուխը ծածկել է մի քանի խոշոր ամերիկյան քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոնը, Նյու Յորքը, Դետրոյթը, Միչիգանը և Չիկագոն, Իլինոյս:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում