Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ
Հեռավոր 2007 թվական. «Բարսելոնայի» ծագող աստղ Լիոնել Մեսսին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական արշավի շրջանակում լուսանկարվում է մի քանի ամսական Լամին Յամալի հետ, որն այդտեղ էր հայտնվել մրցութային ընտրությամբ:
Անցան տարիներ, և արգենտինացին դարձավ պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ խոստումնալից իսպանացուն շատերը համարում են նրա գլխավոր ժառանգորդը։ Կհաջողվի՞ Յամալին կրկնել կամ գերազանցել Մեսսիի նվաճած բարձունքը՝ ցույց կտա ժամանակը:
Բայց մեկ այլ նշանակալի հարցի պատասխան կիմանանք հենց այսօր։ Լեգենդար դարձած լուսանկարից գրեթե 20 տարի անց նրանք կրկին կհանդիպեն՝ արդեն Աշխարհի առաջնության եզրափակչում: Մեկը՝ աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու, մյուսը՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոններից մեկը դառնալու համար:
Հուլիսի 19-ին 19-ամյա Լամին Յամալը պատմական լուսանկարից ուղիղ 19 տարի անց կխաղա իր կյանքի գլխավոր հանդիպումներից մեկում։
Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների համար հաղթանակը տարբեր նշանակություն կունենա։ Արգենտինան խաղադաշտ դուրս կգա՝ դառնալու ֆուտբոլի պատմության երրորդ հավաքականը, որը երկու անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նվաճում, որին վերջին անգամ հասել է Բրազիլիայի հավաքականը 1962 թվականին։ Իսկ Իսպանիան 16 տարի անց կպայքարի աշխարհի գավաթը վերադարձնելու համար:
Լիրիկան՝ լիրիկա, բայց փաստերի մասին էլ չմոռանանք։ Եկեք տեսնեք, թե թիմերն ինչպիսի վիճակագրությամբ են մոտենում այսօրվա որոշիչ խաղին։
Լուսանկարը՝ Ջոան Մոնֆորտի