azatutyun.am ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին: Սա տեղի է ունենում ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հաստատվեց, որ Հորդանանում Թեհրանի կողմից իրականացված հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում զոհվել են ամերիկացի երկու զինվորներ, ևս մեկն՝ անհետ կորել:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները սկսվել են շաբաթ օրը՝ ժամը 18:00-ին:
«Հարվածները նպատակ ունեն Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու Իրանի կարողությունն էլ ավելի թուլացնել և արագորեն պատժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այն ուժերին, որոնք անցած գիշեր Հորդանանում հարձակումներ էին գործել ամերիկացի զինծառայողների դեմ», – ասվում է Կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։
Ավելի ուշ Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ավարտել է հարվածների իրականացումը՝ խոցելով Իրանի զինված ուժերի առափնյա հսկողության և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում