Տամբովի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածներից ութը ծանր վիճակում են | arm.sputniknews.ru

Տամբովի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածներից ութը ծանր վիճակում են | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

Նրա խոսքով՝ ևս ինը տուժած բժշկական օգնություն են ստացել ամբուլատոր կարգով։

Կուզնեցովը նաև հայտնել է, որ տասը տուժած էվակուացվել են Մոսկվա և բուժվում են Ռուսաստանի առողջապահության նախարարության դաշնային բժշկական կենտրոններում ու քաղաքային հիվանդանոցներում։

«Տասը տուժած ավտոտրանսպորտով և սանիտարական ուղղաթիռներով տեղափոխվել են Մոսկվա ու բուժում են անցնում առողջապահության նախարարության դաշնային բժշկական կենտրոններում և Մոսկվա քաղաքի հիվանդանոցներում»,-ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ էին դարձել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները Տամբովի մարզի Կոտովսկ և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքներում։ Ըստ ՌԴ պաշտոնական տվյալների՝ զոհվել էր 7 մարդ։  Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտնել է, որ ընկերությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի զոհվածների ընտանիքներին ու տուժածներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Տելեգրամի իր ալիքում հայտնել էր, որ գործողությունն իրականացրել են ի պատասխան ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքներին ու համայքներին հասված ռուսական հարվածների։ 

Այսօր՝ հուլիսի 19-ին Կիևի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել է պատերազմի մեկնարկից ի վեր ամենախոշոր բալիստիկ հրթիռային հարձակումը․ առնվազն մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն