Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա | azatutyun.am

Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ հայտնաբերել է Իրանից դեպի Հորդանանի՝ Իսրայելի սահմանին հարակից Աքաբա քաղաք արձակված հրթիռներ։

Իսրայելի բանակը նաև նախազգուշացրել է, որ հրթիռների կամ դրանց բեկորների ընկնելու վտանգ կա Իսրայելի հարավում։

Միաժամանակ, Հորդանանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երկրի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։

AFP-ի թղթակիցն էլ հայտնել է, որ այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, այն պահին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխադարձ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ էին հասցնում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն