Իրանում այսօր երկու տղամարդ կախաղան է հանվել | azatutyun.am

Իրանում այսօր երկու տղամարդ կախաղան է հանվել | azatutyun.am

azatutyun.am Իրանում երկու տղամարդ այսօր կախաղան է հանվել՝ տարեվերջին տնտեսական ծանր պայմանների պատճառով երկրում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաներին վերաբերող մեղադրանքներով, հայտնել են երկրի դատական համակարգից։

Հաղորդվում է, որ Էֆրան Էսֆանդիարին և Գոլ-Մոհամմադ Մոհամմադին մեղավոր են ճանաչվել կենտրոնական Սպահանում «ճանապարհային երթևեկության ցուցանակից ոստիկաններին պարաններով կապելու, քարերով նրանց հարվածելու, նրանց վրա բենզին ցողելու և այրելու մեջ»։

Ըստ մեղադրանքի, երկու տղամարդիկ տեսանկարահանել են սպանության դրվագները և տեսանյութը փոխանցել արտասահմանյան հեռուստաընկերությունների։

Հայտարարությունում չեն նշվել նրանց ձերբակալման կամ դատավարության ամսաթվերը, ինչպես նաև տղամարդկանց տարիքը։

Դեկտեմբերի վերջին սկսված բողոքի շարժումը, որն ի սկզբանե բռնկվել էր ապրուստի թանկության պատճառով, արագորեն վերածվեց լայնածավալ հակակառավարական ցույցերի, որոնք իրենց գագաթնակետին հասան հունվարի 8-ին և 9-ին։

Իրանի իշխանությունները ավելի քան 3,000 զոհի մասին են հայտնել՝ բռնությունները վերագրելով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հրահրված «ահաբեկչական գործողություններին», մինչդեռ, ըստ արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունների, իրանական անվտանգության ուժերն են կրակ բացել ցուցարարների վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն