shantnews.am Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հետաքննում է Իրանի Դարխովեյն քաղաքում կառուցվող ատոմակայանի շինհրապարակում գիշերային հարձակման մասին հաղորդագրությունները։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի հետ այս հարցի շուրջ, ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր ԱՄՆ-ի կողմից երկրի հարավ-արևմուտքում գտնվող ատոմակայանի շինհրապարակի վրա հարձակման մասին։
«ԱԷՄԳ-ն հետաքննում է Իրանի Դարխովեյն քաղաքում կառուցվող ատոմակայանի շինհրապարակում գիշերային հարձակման մասին հաղորդագրությունները: ԱԷՄԳ-ի տեսուչների վերջին այցի պահին օբյեկտը գտնվում էր շինարարության շատ վաղ փուլում և չէր պարունակում որևէ միջուկային նյութ», – ասվում է ՄԱԳԱՏԷ-ի սոցիալական ցանցերի էջում տեղադրված հայտարարության մեջ: