Հորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրա | azatutyun.am

Հորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրա | azatutyun.am

azatutyun.am Հորդանանում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն և բողոքի խիստ նոտա են հանձնել երկրի վրա «Իրանի չարդարացված և բացահայտ հարձակումների» առնչությամբ:

Անցած շաբաթվա ընթացքում Հորդանանը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքի վրայով թռչող իրանական հրթիռներ է որսացել:

Արտաքին գործերի նախարարությունում իրանցի դիվանագետին «բողոքի խիստ նոտա է փոխանցվել՝ ընդդեմ Հորդանանի Թագավորության տարածքը թիրախավորող Իրանի դաժան և չարդարացված հարձակումների շարունակման, ինչպես նաև Թագավորության վերաբերյալ իրանական պաշտոնական կառույցների կողմից հնչող սադրիչ հայտարարությունների», հայտնել են Հորդանանի ԱԳՆ-ից։

Գերատեսչության խոսնակ Ֆուադ Մաջալին «վերահաստատել է, որ Ամմանը դատապարտում է իրանական դաժան հարձակումները, որոնք Թագավորության ինքնիշխանության, ինչպես նաև միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության կոպիտ խախտում են»։

Ամմանը դատապարտել է նաև տարածաշրջանում ԱՄՆ մյուս դաշնակիցների թիրախավորումը Իրանի պատասխան գործողությունների ժամանակ՝ համերաշխություն հայտնելով նրանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն