«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները կասկածվում են ընտրակաշառք խոստանալու մեջ. կան ձերբակալվածներ | factor.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները կասկածվում են ընտրակաշառք խոստանալու մեջ. կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն թվով քվեներ ապահովելու նպատակով կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների ընտրակաշառք տալու խոստում են տվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն