Մերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, բնակելի տանը | azatutyun.am

Մերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, բնակելի տանը | azatutyun.am

azatutyun.am Անցած գիշերը Ուկրաինան լայնածավալ հարձակում է իրականացրել Մերձմոսկվայի ուղղությամբ, հարձակման հիմնական հետևանքներն արձանագրվել են Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովոյի քաղաքային շրջանում, կան տուժածներ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Դոմոդեդովոյի հիվանդանոցը հայտնել է, որ ականապայթյունային վնասվածքներով վեց տուժած է ընդունել, որոնցից երեքը օտարերկրյա քաղաքացիներ են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

ASTRA-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարվածի տակ է հայտնվել նավթաբազան։ Ուկրաինական ալիքները հայտնում են Կոլեդինո ավանի Wildberries-ի պահեստի և Դոմոդեդովոյի «Հարավային դարպասներ» («Южные врата») պարկի վրա հարձակման մասին։

Wildberries-ի մամուլի ծառայությունը պնդում է, որ Կոլեդինոյի համալիրը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Ավելի վաղ աշխատակիցները տարհանվել էին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ը խոցվել է ավելի քան 400 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվայի տարածաշրջան։

Նախորդ անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Wildberries-ի պահեստները թիրախավորել էին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը։ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել էր ընկերության յոթ աշխատակից, որոնք աշխատում էին գիշերային հերթափոխում, ևս 25 մարդ տուժել էր։

Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքն ընկել էր պահեստի տարածքում, որի հետևանքով 24 մարդ վիրավորվել էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում պահվում էին ԱԹՍ-ների բաղադրիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն