Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան | armenpress.am

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան | armenpress.am

armenpress.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի հավելյալ եկամուտների հիմնական մասն ուղղվելու է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվելու է նոր ճանապարհային հանգույցների կառուցմանը և ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին։

«Հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները լինելու են ճանապարհաշինական աշխատանքները, մասնավորապես՝ նոր ճանապարհային հանգույցների շինարարությունը և ճանապարհների հիմնանորոգումը»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանայել ներքին ծախսերի արդյունավետությունը՝ ներգրավելով արտաքին մասնագետների։

«Կարծում եմ՝ արդեն անցել է որոշակի ժամանակ, որպեսզի անդրադառնանք և հասկանանք, թե օպտիմալացման ինչ հնարավորություններ ունենք։ Հավանաբար, այդ ծառայությունը կարտապատվիրակենք, որպեսզի կողքի աչքով վերլուծվեն մեր ներքին գործընթացները, պարզենք, թե որտեղ կան անհարկի մեծ ծախսեր, և անհրաժեշտության դեպքում իրականացնենք դրանց վերաբաշխումը»,- ասել է Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն